Հայկական կողմը Սաուդյան Արաբիայում զբաղվածության ոլորտի համագործակցության հարց է քննարկել
Հասարակություն
Սաուդյան Արաբիայում անցկացվող ոլորտային միջոցառման շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։
Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքին ու նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության պատրաստակամությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անդրադառնալ Սոցիալական արդարության երրորդ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցերին։
