Հալեպի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել Ի՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. Մելոյան Մեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ) Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներին «Անկախությունը թանկ գնով ձեռքբերված մեծագույն արժեք է»․ Էդուարդ Բաբայան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներ ժամանեցին Եռաբլուր Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր. Սեյրան Օհանյան Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ Դիլբարյան ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ) «Toyota Camry»-ն շպրտվել է բաժանարար գոտի․ 24-ամյա վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, կա վիրավոր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ 

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ

Քաղաքական

Ռուսաստանն ու Ադրբեջանն առաջնորդվում են իրենց շահերով և փորձում են «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանումից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնել՝ ելնելով սեփական հետաքրքրությունների շրջանակից։  Ադրբեջանն այդ պատրվակն օգտագործում է իր դիրքերն ամրապնդելու համար՝ նպատակ ունենալով ՌԴ-ի հետ հետագա բանակցություններում այն օգտագործել որպես ճնշման միջոց։    

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությանը։ 

«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր ռուսական կողմն ավելի մեծ կախվածության մեջ է Ադրբեջանից և Թուրքիայից, քանի որ ռուսական գազի և նավթի մատակարարումը եվրոպական երկրներ իրականացվում է հիմնականում հենց նրանց տարածքով։ Ադրբեջանում կարծում են, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն ինչ-որ կերպ կավարտվի կամ կսառեցվի, հետևաբար ձգտում են իրենց համար հակակշիռ ստեղծել և կախված լինելով Ռուսաստանից՝ նաև այնպես անել, որ ՌԴ-ն էլ կախյալ վիճակում լինի Ադրբեջանից»,- ասաց Դունամալյանը։

Նրա դիտարկմամբ՝ պաշտոնական Բաքվի վարքագիծը բավականին ագրեսիվ է, ինչը երևում է հայտարարությունների մակարդակում և տեղեկատվական դաշտում, հետևաբար Ադրբեջանում բարձրացած ալիքն ուղղված է Ռուսաստանի դեմ՝ նպատակ ունենալով նրանից ինչ-ինչ փոխզիջումներ կորզել։

«Ադրբեջանական արտաքին քաղաքականության մեջ թուրքական գործոնը միշտ էլ առկա է, և այստեղ անհրաժեշտ է նաև ներկայացնել տարբեր հարցերի փոխկապակցվածությունը։ Այդ համատեքստում էներգակիրների տարանցիկ փոխադրման բաղադրիչը չափազանց կարևոր է, ուստի շատ հարցերում, այդ թվում՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանն ուղղակիորեն լսում է մեծ եղբորը՝ Թուրքիային։ Այստեղ կա նաև աշխարհաքաղաքական գործոն։ Սիրիայում իշխանափոխությունը թուլացրեց Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում։ Այդ հանգամանքը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս ավելի թուլ դիրքերից, քան մի քանի ամիս առաջ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ 

Դունամալյանի կարծիքով՝ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան փորձում են փոխզիջումներ կորզել Ռուսաստանից, իսկ վերջինս ձգտում է ամեն կերպ դրան դիմադրել, թեև այդ գործում ռուսական կողմի լծակներն արդեն սահմանափակ են։ 

«Ռուսական էլիտաներն այս ամբողջ իրավիճակն ընկալում են ոչ այնքան որպես ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական հարաբերությունների լարման հետևանք, որքան Ռուսաստան-Արևմուտք առճակատման արդյունք։ Ադրբեջանն այդ առումով նույնիսկ կարող է ընկալվել որպես Արևմուտքի ուղեծրում հակառուսական բևեռի տարրերից մեկը։ Այդուհանդերձ, շատերի համոզմամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ առճակատում չի լինի։ Մյուս կողմից ՌԴ-ն ունի Ադրբեջանի վրա ազդելու տնտեսական լծակներ, իսկ ադրբեջանական կառավարող շրջանակներն ու նախագահն իր ընտանիքով ընկալվում են որպես հետխորհրդային տարածքի ընդհանուր էլիտայի բաղկացուցիչ մաս, և կապն այդ տեսանկյունից խզված չէ։ Այսինքն՝ կողմերը կարող են փոխադարձաբար և՛ համագործակցել, և՛ միմյանց հարվածներ հասցնել»,- նշեց Դունամալյանը։ 

Քաղաքագետի եզրակացմամբ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքը կախված կլինի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակից։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանի պարագայում Ռուսաստանը կարող է գնալ փոխզիջումների, որոնք, բնականաբար, չեն լինի այդքան մեծ և նույնիսկ կլինեն այլ երկրների հաշվին, օրինակ՝ Հայաստանի, եթե հաշվի առնենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա որոշ բարդություններն ու էներգետիկ, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ճանապարհին առկա խոչընդոտները։ 

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր ունի ավել ուժեղ դիրք, որն ամրապնդվում է Թուրքիայի և որոշ առումով նաև Արևմուտքի աջակցությամբ։ Առաջին հայացքից ձևավորվել է բավականին խառը իրավիճակ, սակայն իրականում գործընթացների փոխկապակցվածությունը միանգամայն տեսանելի է»,- եզրափակեց քաղաքագետը։       

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարվել են դեկտեմբերի 25-ին Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 6-ին հայտարարեց, որ ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են՝ նշելով, որ ինքնաթիռն անկառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և ակնհայտորեն խոցվել է գետնից բացված կրակի հետևանքով։

Ռուսաստանը տարակուսանք է հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների առնչությամբ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան ն Ռահման Մուստաֆաևին հրավիրել է արտգործնախարարություն։ Տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ: Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմնությունը։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հալեպի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել Չինաստանը Ճապոնիայում ամերիկյան Typhon-ները անվանել է տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգԻ՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. ՄելոյանՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ) ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ Թեհրանը կվերադառնա բանակցություններինԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներինՍոցիալական ցանցերը կոչ են անում միգրանտներին մեկնել Սեուտա` Մարոկկոյում կայանալիք ընտրությունների օրը«Անկախությունը թանկ գնով ձեռքբերված մեծագույն արժեք է»․ Էդուարդ ԲաբայանՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներ ժամանեցին ԵռաբլուրԿատարը հայտարարել է, որ չի կառուցելու Հորմուզը շրջանցող գազատարներԱնկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր. Սեյրան Օհանյան Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ ԴիլբարյանՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)«Toyota Camry»-ն շպրտվել է բաժանարար գոտի․ 24-ամյա վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, կա վիրավորԻտալիայի վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայինՔիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ) ՄԻՊ․ «Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամուր հենքի վրա»Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում «Կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է»․ Սասուն Միքայելյանը՝ Անկախության օրըՇնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ Իրանը սպառնացել է նոր զենքով հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան թիրախներինՄենք պետական սահման ունենք. Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային խոսքը (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ը դադարեցրել է Եմենում հութիների դիրքերին հարվածներ հասցնելըՍահմա՞ն ունենք մենք. ԵԿՄ նախագահ եւ ՔՊ–ական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ԵռաբլուրումՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն «Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի». «Ուժեղ Հայաստան»«Անկախությունը մեր մեծագույն նվաճումն է»․ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղելՏավուշում հղի կինը ճանապարհին սկսել է ծննդաբերել․ երեխան ծնվել է մահացածԱնկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Առաջին WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից Գագիկ Ծառուկյան․ «Շեյխերից ու միլիարդատերերից առաջարկներ եմ ստացել, բայց միշտ ասել եմ՝ ոչ»Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվՈՒՂԻՂ. ՀՀ Անկախության 35 ամյակը՝ ԵռաբլուրումՌամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայնԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Անկախության 35-ամյակի միջոցառումների պատճառով Երևանում երթևեկությունը կսահմանափակվիToyota-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Ռուբինյան․ «Մենք փոխեցինք պատմության ընթացքը և ապահովեցինք Հայաստանի անկախությունը»ՌԴ Պետդումայի ընտրություններ. հրապարակվել են նախնական արդյունքները Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվՏոնական օրը՝ առանց տեղումների․ ինչ եղանակ է սպասվում ՀայաստանումՍեպտեմբերի 21-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆերկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված հայրենիքի շուրջ. Գարեգին Բ Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Պապիկյանը շնորհավորել է Անկախության օրը (տեսանյութ)Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ամենադիտված