Քիմ Քարդաշյանը բացահայտել է, թե ինչպիսի տղամարդկանց է նախընտրում
Ժամանց
Հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը բացահայտել է, թե ում հետ երբեք չի հանդիպի։ Նա Էրին և Սառա Ֆոսթեր փոդքասթում խոսել է այն հատկանիշների մասին, որոնք փնտրում է տղամարդկանց մեջ:
«Իմ համար բացարձակ կարմիր դրոշ է այն, որ ինչ-որ մեկը հարգանքով չի վերաբերվում ուրիշներին, նույնիսկ երբ ոչ ոք չի նայում: Կարևոր չէ, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ են անում», - ասել է 44-ամյա Քարդաշյանը:
Աստղի խոսքով՝ պոտենցիալ զուգընկերը պետք է ընդունի իր ապրելակերպը և ռեփեր Քանյե Ուեսթի հետ ունեցած իր չորս երեխաներին։
«Ես հասկանում եմ, որ հեշտ չէ դառնալ իմ կյանքի մի մասը։ Մարդը պետք է շատ ինքնավստահ լինի, ես ուզում եմ, որ մեր բարոյականությունն ու արժեքները իսկապես համընկնեն»,- կիսվել է նա։
