Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է (տեսանյութեր)
Հասարակություն«Օր երկրորդ։ Շարունակում ենք բոյկոտել և անվճար երթևեկել Երևանի հանրային տրանսպորտով։ Չենք մոռանում վարորդներին ասել շնորհակալություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը։ Տեսանյութեր են տարածել նաև խմբակցության անդամներ Արշակ Սարգսյանը, Գևորգ Ստեփանյանը։
