Արտակարգ դեպք՝ մետրոպոլիտենում․ ներկել են գնացքի վագոնները, կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Տեսանյութեր«Սասունցի Դավիթ» կայարանից դեպի »Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը։ Այս մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Սեդրակյանը մանրամասնել է՝ քրեական գործ է հարուցվել, ԱԱԾ-ի, ոստիկանության կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում 5 քաղաքացի ձերբակալվել է։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի