Կոչ եմ անում 150 դրամի դեմ պայքարող հայտնի դեմքերին միանալ բոյկոտին․ Անդրանիկ Թևանյան
Քաղաքական
Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բոյկոտում է, ասում է՝ չի վճարելու, կամ վճարելու է 100 դրամ։ Այս մասին լրագրողների հետ ճոպազրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Քաղաքացիները, եթե որոշում կայացնեն միասնաբար չվճարեն, ապա մենք կունենանք այն արդյունքը, որը ուզում ենք։ Իրենք պետք է որոշեն համաձա՞յն են թանկացմանը, որը շարունակական է լինելու, թե ոչ։ Եթե համակերպվում են իշխանությունների որոշման հետ, ապա որևէ մեկը ոչին չի կարող անել։
Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում էին 150 դրամի դեմ, թեև ակնհայտ է, որ այն ժամանակ իշխանության կողմից չէր խոչընդոտվում հայտնի դեմքերի մասնակցությունը, հիմա այդ մարդիկ պետք է նույն քաղաքականությունը, նույն քարոզը շարունակեն, որպեսզի հանրությանը այս լրացուցիչ բեռից կարողանան ազատել»,- նշեց Թևանյանը։
Նրա խոսքով՝ իրենք օրինակ են ծառայում, թե ինչպես պետք է պայքարել տրանսպորտի թանկացման դեմ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ