Քանյե Ուեսթին ու նրա մերկ կնոջը վտարել են «Գրեմմի» մրցանակաբաշխությունից (տեսանյութ)
ՏեսանյութերՌեփեր Քանյե Ուեսթի կինը՝ մոդել և դիզայներ Բյանկա Սենսորին, հեռացվել է 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունից՝ իր չափազանց բաց հագուստի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
30-ամյա Սենսորին միջոցառմանը ներկայացել է ամբողջովին թափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստի։ Ուեսթը ժամանել է սև կոստյումով և սև ակնոցով։
Հրատարակությունը նշում է, որ մոդելի արտաքինը վրդովմունք է առաջացրել ամբողջ աշխարհում։ Սենսորին հանել է մորթյա վերարկուն և շրջվել դեպի լուսանկարիչները՝ ցույց տալու մերկ կուրծքն ու ներքնազգեստի բացակայությունը։
Ուեսթն ու Սենսորին մրցանակաբաշխությանը ներկայացել են առանց հրավերի։ Իրենց հանդերձանքը ցուցադրելուց հետո նրանց խնդրել են լքել արարողությունը, իսկ հետո ուղեկցել ոստիկանության բաժին՝ բացատրություն տալու։
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին ամուսնացած են 2022 թվականից։ Մինչ այս ռեփերն ամուսնացած է եղել մոդել Քիմ Քարդաշյանի հետ։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի