Տավուշի հիվանդանոցները լի են թոքաբորբով հիվանդներով․ Ոսկան Սարգսյան
Հրապարակումներ
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տավուշի մարզում պայծառ, արևային, անձյուն եղանակ է; Սակայն մարզում, գուցե ողջ Հայաստանում ,շատ տարածված են շնչառական զանազան վիրուսներ։
Տավուշի մարզի հիվանդանոցների մահճակալները զբաղեցված են թոքաբորբով հիվանդներով։ Առոջապահության մասնագետներն ասում են, որ արտառոց ոչինչ չկա, ամեն տարի այս ժամանակաշրջանում նման իրավիճակ է լինում։
Սակայն փաստն այն է, որ ավելացել է շնչառական անբավարարվածություն հիվանդությունից մահացածների թիվը։ Մահանողները մեծամասամբ տարեց մարդիկ են։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի