ԱՄՆ-ում հայտնել են՝ որն է ազգային հետախուզության ամենաթանկարժեք ձախողումը
Հրապարակումներ
ԱՄՆ-ի զինված ուժերի ներխուժումն Իրաք ԱՄՆ ազգային հետախուզության ամենաթանկարժեք ձախողումն էր, որը խաթարեց երկրի անվտանգությունն ու սահմանադրական ազատությունները: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրենի թեկնածու Թուլսի Գաբարդը Newsweek-ի իր սյունակում։
Նա նշել է, որ ներխուժման որոշումը հանգեցրել է զանգվածային միգրացիայի և ապակայունացման Մերձավոր Արևելքում և խաթարել է Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների անվտանգությունն ու կայունությունը։ Այն նաև հանգեցրել է «Իսլամական պետության» ահաբեկիչների, ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման և այլ կազմակերպությունների հզորացմանը, «և քաջալերել է Իրանին»:
Գաբբարդը հավելել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը ամերիկացիների համար հստակ մանդատ է՝ կոտրելու պարտվողական շարանը և վերջ դնելու հետախուզական հանրության զինականացմանն ու քաղաքականացմանը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի