Իշխանությունները պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ․ Ռուստամյան
Քաղաքական
Ադրբեջանը սպառնալիքների միջոցով ստանում է այն ամենը, ինչ կամենում է։ Իշխանությունները կարծում են, թե սահմանազատումով կստանանք մեր ուզած սահմանները։ Սակայն իրականում Ադրբեջանը խաղաղ ճանապարհով և սահմանազատման ճանապարհով ստանալու է այն, ինչ համարում է իրենը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ մեծ վտանգ կա, որ «վաղը կամ մյուս օրը Մեղրիի տարածքից «միջանցք» կոչվածը տալու հարցն է առաջ գալու»։
«Պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ։ Արցախը տալուց առաջ հայտարարում էին, որ Արցախի հարցը վաղուց լուծված էր, տրված էր իրենցից առաջ, բանակցությունները միշտ գնացել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար։ Հիշու՞մ եք այդ բարբաջանքները։ Դրա արդյունքը եղավ այն, որ Արցախը հանձնվեց»,– նշել է Ռուստամյանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու