ՊՎԾ պետը դատի է տվել «Հետք»-ին և իր նախկին աշխատակցին
Քաղաքական
Ստիպված եմ եղել «Հետք»-ին ու «Հետք»-ին ինֆորմատիվ աղբյուր ծառայած Պետական վերահսկողության ծառայության նախկին աշխատակցի դեմ հայցով մտնել դատարան, խոսքը Սուսաննա Մուրադյանի մասին է, բողոքն արդեն վարույթ է ընդունվել և պահանջս ՝ բարոյական վնասի փոխհառտուցումն է ու մի սիմվոլիկ գումար։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է Ռոսմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով «Հետք»-ի աղմկահարույց հրապարակմանը Արմենիա ԲԿ-ում կատարած ուսումնասիրության և իր ղեկավարած կառույցի շուրջ առաջացած կոռուպցիոն շաղկապի մասին։
Հիշեցնենք, նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։ Քրեական վարույթի ժամանակ էլ հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու փաստը։ ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» լրատվամիջոցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և ընդդեմ նախկին աշխատակցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջներով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու