ՊՎԾ պետը գնահատական չտվեց ազերիների մասնակցությամբ տեսանյութին
Քաղաքական
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ խուսափել է պատասխանել լրագրողի՝ օրերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրած ազերիների մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին հարցերին՝ պատճառաբանելով, որ լրահոսին չի հետևել, և տեղյակ չէ դեպքից։
Հիշեցնենք, 70-ամյա գիտնական Ղարիբ Բաբայանը, օրերս «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել էր մի տեսանյութ, որում մի խումբ անձինք երգում են «Իմ Ղարաբաղ» երգը ադրբեջաներենով, կից գրառում կատարել, թե որտեղ են ոստիկանները: Բացի այդ, նա գրառման մեջ իշխանություններին դավաճան է անվանել: Այս արարքը ՔԿ-ն դիտարկել է տեխնիկական միջոցների օգտագործմամբ ատելության խոսքի տարածում և միջնորդել է կալանավորել Ղարիբ Բաբայանին: Ավելի ուշ Ղարիբ Բաբայանին ազատ են արձակել, սակայն մեղադրանքը շարունակում է մնալ։ Մարինե Դվոյան


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու