Թրամփը Կանադայի և Մեքսիկայի նախագահների հետ կքննարկի մաքսատուրքերը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկրների ղեկավարների հետ կքննարկի Մեքսիկայից և Կանադայից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը՝ ընդգծելով, որ Մեխիկո Սիթին և Օտտավան «պետք է վճարեն»։
Եվրամիությունից ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման ժամկետների մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ դա տեղի կունենա շուտով։
«Չէի ասի, որ ժամանակային շրջանակ կա, բայց դա տեղի կունենա շատ շուտով», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը գործադիր հրաման էր ստորագրել, որով 25 տոկոս մաքսատուրք է սահմանվում Մեքսիկայից և Կանադայից և 10 տոկոսով՝ Չինաստանից ներկրվող ապրանքների համար։ Միաժամանակ, փաստաթուղթը նախատեսում է պատասխան քայլերի դեպքում այդ ցուցանիշների ավելացման հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)