Թրամփը սկսել է «պատմության մեջ ամենահիմար առևտրային պատերազմը». WSJ
ԱՄՆ
Եթե Հյուսիսային Ամերիկայի առևտրային պատերազմը շարունակվի, որը սկսվել է Դոնալդ Թրամփի կողմից Կանադայի և Մեքսիկայի վրա 25% մաքսատուրքեր սահմանելով, այն կարող է դառնալ «պատմության մեջ ամենահիմար գործարքներից» մեկը։ Այսպիսի սուր ու հեգնական մեկնաբանաբանություն է տվել The Wall Street Journal-ի սյունակագիրը՝ խոսելով ԱՄՆ-ի կողմից Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի վրա սահմանած մաքսատուրքերի մասին։
«Ամենահիմար առևտրային պատերազմը պատմության մեջ» վերտառությամբ հոդվածը սկսվում է այն պնդումով, որ Կանադայի և Մեքսիկայի վրա մաքսատուրքերը սահմանվել են՝ առանց որևէ պատճառի։
«Նրանք կվճարեն 25 տոկոս տուրքեր, իսկ իրական հակառակորդ Չինաստանը ստիպված կլինի վճարել ընդամենը 10 տոկոս»,- ասվում է հոդվածում։
Սա հոդվածագրին հիշեցրել է հին անեկդոտը, որ ԱՄՆ-ի թշնամին լինելը ռիսկային է, բայց նրա դաշնակիցը լինելը կարող է մահացու լինել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)