Կանխիկից հրաժարվելը և քարտային համակարգին անցնելն իմ օրոք է նախաձեռնվել․ Մարության
Քաղաքական
«Կանխիկին հետ վերադառնալու մասին չենք խոսում, դա բացառվում է։ Կանխիկից հրաժարվելը և քարտային համակարգին անցնելն իմ օրոք է նախաձեռնվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«2022 թվականի սկզբից դա պետք է լիներ, երկու տարի այս ռեֆորմը երկարացրեցին։ Ասում են՝ Մարությանի ժամանակ է սկսվել, բայց իմ օրոք հստակ որոշում կար, որ երբ քարտային համակարգը ներդվի՝ մեկ հպումը տանելու էր 100 դրամ»,- ասաց նա։
Մարությանը նշեց, որ տրանսպորտային համակարգը կոլապսի տանող միակ սուբյեկտն այսօրվա քաղաքային իշխանություններն են և կոչ արեց հրապարակել, թե քանի հոգի են գնել թանկացած փաթեթները։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու