Եվրադատարանը բավարարել է Եհովայի վկաների՝ ընդդեմ Հայաստանի հայցը
Իրավունք
«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ Աշոտ Ծատուրյանն ու Հայկ Բուխարատյանը Եվրադատարան հայց էին ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Կազմակերպության անդամները 2003 թվականին դատապարտվել են երկու տարվա ազատազրկման պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։ Եվրադատարանը բավարարել է հայցը՝ համարելով, որ երիտասարդներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց համոզմունքներն ու հրաժարվելու զինվորական ծառայությունից։
Սա առաջին դեպքը չէ, երբ եհովականները Հայաստանի դեմ հայցով դիմում են Եվրադատարան։ Ամիսներ առաջ դատարանը բավարարել էր մեկ այլ եհովականի՝ Վահե Բայաթյանի հայցը՝ ՀՀ կառավարությանը պարտավորեցնելով հայցվորին վճարել քսան հազար եվրոյին համարժեք դրամ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում