Զելենսկին ափսոսում է Սպիտակ տանը Թրամփի հետ վեճի համար․ Financial Times
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «ի նշան զղջման» նրա հետ փետրվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանության համար։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Նախագահ Դոնալդ Թրամփին հանգստացնելու նպատակով զղջման դրսևորմամբ՝ Ուկրաինայի առաջնորդը «ափսոսանքի արժանի» է անվանել նրանց՝ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունը», - գրում է թերթը:
Ինչպես հիշեցնում է FT-ն, Կիևը հավատարիմ է մնում ԱՄՆ-ի հետ հանքարդյունաբերական գործարք կնքելուն այն բանից հետո, երբ համաձայնագրի ստորագրման ծրագրերը խափանվեցին Սպիտակ տանը ամերիկացի և ուկրաինացի առաջնորդների միջև վեճի պատճառով:
ԱՄՆ նախագահին ուղղված իր նամակում Զելենսկին ասել է, որ պատրաստ է աշխատել խաղաղության համար Ամերիկայի «ուժեղ ղեկավարության» ներքո։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)