Թրամփի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել Զելենսկու հետ. CNN
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ պաշտոնական բանակցություններ են վարել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու և նրա թիմի հետ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վեճից հետո, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Ըստ զրուցակիցների՝ պաշտոնյաներն ընդգծել են Թրամփի վարչակազմի հետ հնարավորինս շուտ հարաբերությունների կարգավորման կարևորությունը և կոչ են արել Կիևին վերսկսել բանակցությունները մինչև Կոնգրեսում նախագահի ելույթը:
Նրանցից մեկի խոսքով՝ Զելենսկու հետ շփվողների թվում է եղել Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի բանագնաց Քիթ Քելոգը։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, դրանից հետո Ուկրաինայի առաջնորդը X-ում գրառում է կատարել, որում Օվալաձև աշխատասենյակի հանդիպումը անվանել է «ցավալի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)