Պեսկով. Մինսկը լավագույն վայրն է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
Աշխարհ
Մինսկը լավագույն վայրն է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների միջև եռակողմ բանակցությունների համար։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մինսկում Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացման հարցը «չի դրվել և որևէ կերպ չի քննարկվել»։
«Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն վայրն է։ Սա մեր հիմնական դաշնակիցն է, ուստի սա լավագույն տեղն է բանակցությունների համար»,-Eadaily-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Բելառուսը չի մասնակցում Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությանը։ Միևնույն ժամանակ, Մինսկը աջակցում է Մոսկվայի գործողություններին և հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)