ՌԴ ՆԳՆ–ն հայտնել է՝ քանի ներգաղթյալ կարող է ատաքսվել երկրից
Աշխարհ
2024 թվականի վերջի տվյալներով՝ մոտ 700 հազար օտարերկրյա քաղաքացիներ հիմքեր չեն ունեցել Ռուսաստանի տարածքում գտնվելու համար։ Այս մասին մարտի 5-ին ՌԴ ՆԳՆ միացյալ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է վարչության պետ Վլադիմիր Կոլոկոլցևը։
Նա ընդգծել է, որ այս բոլոր օտարերկրացիներին հնարավորություն է տրվել կարգավորել իրենց իրավական կարգավիճակը մինչև ապրիլի 30-ը։ Այս ամսաթվից հետո, եթե իրավիճակը չփոխվի, նրանց նկատմամբ կկիրառվեն «բոլոր իրավական գործիքները, ներառյալ արտաքսումը»։
Ռուսաստանի ՆԳՆ-ն մեկ տարվա ընթացքում քաղաքացիությունից զրկել է գրեթե 1500 մարդու՝ հանցագործություններ կատարելու պատճառով։ Կրկնապատկվել է նաև անօրինական միգրացիայի կազմակերպման հետ կապված բացահայտված հանցագործությունների թիվը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)