Հանդուգն Թրամփը և Ամերիկայի պառակտումը. արևմտյան մամուլը Կոնգրեսում Թրամփի ելույթի մասին
Աշխարհ
Կոնգրեսում Թրամփի ելույթը հանրապետականների բուռն ծափահարությունների ներքո և դեմոկրատների զանգվածային հեռանալը ցույց է տվել ԱՄՆ-ի պառակտումը։ Այս մասին գրում է Inosmin-ը:
«Հանրապետականները բուռն ծափահարել են, իսկ դեմոկրատները միասին սուլել։ Այդպիսին էր Ամերիկայի պառակտումը», հայտնում է պարբերականը:
Ողջ երեկոյի ընթացքում Թրամփը Բայդենին անվանել է Ամերիկայի պատմության մեջ ամենավատ նախագահը, իսկ նրա քաղաքականությունը՝ աղետ։ Թրամփը նաև նախատել է դեմոկրատ կոնգրեսականներին իր ելույթի ժամանակ ոտքի կանգնելուց կամ ծափահարելուց հրաժարվելու համար:
Նրա ելույթը հնչել է երդմնակալությունից 43 օր անց՝ բուռն փոփոխությունների շրջանում։
Թրամփը խախտել է համաշխարհային դիվանագիտական նորմերն ու առեւտրային դաշինքները եւ կտրուկ փոխել ընթացքը մի շարք հարցերի շուրջ:
Թրամփի ելույթը, ընդհանուր առմամբ, կոշտ էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)