Ամերիկացի սենատորը ասել է՝ ինչի վրա պետք է կենտրանանա Զելենսկին
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին պետք է կենտրոնանա խաղաղության հասնելու վրա․ այժմ եկել է Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու ժամանակը։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը ։
«Նա պետք է կենտրոնանա խաղաղության հասնելու վրա։ Նախագահ Թրամփը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի արդար և ազնիվ: Հիմա ժամանակն է, որ մենք գտնենք վերջնական արդյունքի հասնելու ճանապարհը», — ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:
Գրեհեմը նաեւ հանդես է եկել Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ հանքային ռեսուրսների վերաբերյալ ձախողված գործարքի օգտին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)