Սամվել Կարապետյանը պարտավոր է մեր ժողովրդին պարզաբանել՝ ո՞ւմ խորհրդով կամ հանձնարարականով է Գևորգ Մուրադյանը հայտնվել իր նախընտրական շտաբում. Վահագն Վարագյան Դասատու փոխելով չէ, երկրի ղեկավարությունը պետք է փոխվի.քաղաքացին՝ աշակերտների գրագիտության մասին (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարար Բարամիձեն․ «Իմեդի» Ինչո՞ւ են միջազգային հսկաներն ու դիվանագետները կենտրոնանում Հայաստանի և տարածաշրջանի վրա (տեսանյութ) ՔՊ-ն վաղը հավաքվում է Սևանում․ Փաշինյանը ի՞նչ նոր օրակարգ ունի թիմի համար Ուշադրություն վարորդներին. Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել ՈԴ-ի խոշոր քիմիական գործարանին Որսի ժամանակ սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ և վնասվածք պատճառել նրան Ուշադրություն վարորդներին․ սեպտեմբերի 12-13-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը Արարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի առաջին դեսպանին ԱԺ-ում տղամարդլամիշա լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ վախկոտ ա. Կարապետյանը՝ Փաշինյանին 

Ինչո՞ւ օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

Ցեղասպանության 110-ամյակին մենք մոտենում ենք կորսված Արցախի, պետականության կորստի և ազգային ինքնությունից հրաժարվելու  քաղաքականության բեռով։

Մենք կանգնած ենք ծայրահեղ մարտահրավերների առաջ, որոնք պահանջում է  մի կողմից՝ պատմության ճիշտ գնահատում, մյուս կողմից՝ ապագայի ճիշտ պլանավորում։

1999 թվականին հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանը հրապարակեց իր «Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական հիմնական տարրերը» աշխատությունը՝ ի պատասխան նույն թվականի մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին ուղղված 11 էջանոց նամակի, որում նա շարադրել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար տարիների ընթացքում թուրքական գերատեսչությունների և ուղեղային կենտրոնների մշակած հիմնական թեզերը: Ինչպես իր բոլոր աշխատություններում, այնպես էլ այս գրքույկում պրոֆեսոր Դադրյանն անհերքելի փաստարկներով և անխոցելի տրամաբանությամբ ջախջախել էր արհեստավարժորեն կառուցված՝ թուրքական «ժխտողական արդյունաբերության» բոլոր հաստատումները: Ինչը չէր կարող կանխատեսել մեր անվանի հայրենակիցը՝ այն էր, որ ընդամենը 2,5 տասնամյակ անց հենց Հայաստանի Հանրապետության իշխող վերնախավը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության ժխտման և ուրացման գործին:

Վերջերս նույն այդ պաշտոնյաների կողմից հրապարակային հարցադրում արվեց, թե ինչպե՞ս եղավ, որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950-ին այդ օրակարգը հայտնվեց: Այս հարցադրումն ակնհայտ ենթատեքստ ունի, իբր՝ ցեղասպանության թեման օգտագործվել է մեկ այլ երկրի կամ երկրների աշխարհաքաղաքական հաշվարկների և դավադիր ծրագրերի իրականացման համար: Վերջին տասնամյակներին, իհարկե, մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են այս կամ այն երկիրը կամ գործիչը շահարկել մեր ազգի ողբերգությունը՝ տարբեր երկրներում ապրող հայ համայնքների աջակցությունը ստանալու կամ՝ ինչ-ինչ հարցեր լուծելու նպատակով Անկարայի վրա ճնշում գործադրելու համար: Այդուհանդերձ, նույնիսկ այս դրսևորումները որպես հիմք են ընդունել Հայոց ցեղասպանության՝ արդեն իսկ օրակարգային հարց լինելու ակնհայտ փաստը: Ուստի փորձենք վերհիշել, թե իրականում ինչպես ձևավորվեց այդ օրակարգը:

1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված՝ հայ ժողովրդի ծրագրված բնաջնջումը 1915 թվականի մայիսի 24-ին Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից առաջին անգամ որակվեց որպես «մարդկության դեմ հանցագործություն»։ Չնայած Առաջին աշխարհամարտից հետո 1919-1920թթ. որոշում կայացվեց ռազմական դատարաններում հետապնդել օսմանյան պաշտոնյաների հանցագործությունները, որոնք հիմնականում կատարվել էին հայ բնակչության դեմ, ջարդերի կազմակերպիչներն այդուհանդերձ խուսափեցին պատասխանատվությունից և ազատ ճամփորդեցին Գերմանիա, Իտալիա և Կենտրոնական Ասիա, քանի որ գոյություն չունեին միջազգային օրենքներ, որոնց համաձայն նրանք կարող էին դատվել:

Մինչև «ցեղասպանության» հայեցակարգի գյուտը «մարդկության դեմ հանցագործությունները» համարվում էին գերագույն ոճրագործություն և ներառված էին Նյուրնբերգի տրիբունալի կանոնադրության մեջ։ Ռաֆայել Լեմկինը 1946 թվականի իր զեկույցում, որը հիմք հանդիսացավ ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման համար, ամփոփել էր ցեղասպանություն համարվող ջարդերի ցանկը հետևյալ բառերով. «…և ժամանակային առումով մեզ ամենամոտն է հայերի հետ կատարվածը»: Այս իմաստով և պատմաիրավական տեսանկյունից Հայոց ցեղասպանությունը հանդիսացել է ժամանակակից ցեղասպանությունների նախատիպ:

Եվ այսպես, հայերի համար շրջադարձային դարձավ Նյուրնբերգի դատավարությունը, որը պատժի ենթարկեց նացիստական Գերմանիայի վերնախավին պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:  Հոլոքոստում միլիոնավոր հրեաների սիստեմատիկ սպանությունը նշանակալից տեղ էր զբաղեցնում դատավարության ընթացքում: Նյուրնբերգի դատավարությունն արդարացիորեն համարվեց միջազգային քրեական իրավունքի իսկական սկիզբ: Բայց Նյուրնբերգն ունեցավ նաև քաղաքական և պատմական կարևորագույն հետևանքներ. 1948 թ. ստեղծվեց Իսրայելի պետությունը, իսկ 1952 թվականին գերմանական կառավարությունը, չնայած պատասխանատվություն չէր կրում իր նախորդների հանցագործությունների համար, ընդունեց Հոլոքոստի հավերժացումը՝ այդպիսով օրինակ և բարոյական ուղեցույց դառնալով մյուսների համար։ Հոլոքոստի լուսաբանումն ու դատապարտումն առանցքային ազդեցություն ունեցան նաև պատմագիտության վրա: Այս պահից ի վեր՝ կոլեկտիվ հիշողության ուսումնասիրության մեջ հիմնարար փոփոխություն գրանցվեց՝ հաղթողների կողմից պարտադրված պատմությունը կամ, ինչպես Նիցշեն էր անվանում, «մոնումենտալ պատմությունը», սկսեց լրացվել «զոհերի պատմությամբ»։

Նյուրնբերգն արդարության հասնելու նոր հույս արթնացրեց տարբեր երկրներում ապրող հայերի շրջանում և անկյունաքարային դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի ձևավորման համար: Ոգևորված Նյուրնբերգում գրանցված ճշմարտության և արդարության հաղթարշավով՝ հայերն աշխարհի տարբեր անկյուններում և ապա նաև՝ Խորհրդային Հայաստանում սկսեցին բարձրաձայնել իրենց հետ կատարվածը, նախաձեռնեցին փաստերի հավաքագրման գործունեություն, մասնագիտացան պատմական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական և գիտական այլ հետազոտություններում, որոնց հավաքական արդյունքը հիմք ծառայեց հայերի ցեղասպանության պատմության տարածման և քաղաքական պայքարի համար: Դժվարին և համբերատար այս համազգային զարթոնքի արդյունքում Մեծ Եղեռնը «մոռացված ցեղասպանությունից» հետզհետէ վերածվեց օրակարգային հարցի, թեև աշխարհաքաղաքական տեսանկյունից ոմանց համար դարձավ «անհարմար ցեղասպանություն»: Այսօր՝ ավելի քան հարյուր տարի անց, կարելի է վստահորեն փաստել, որ պատմական հետազոտությունների արդյունքում կուտակված գիտելիքները և հիշողության քաղաքականության լայն դրսեւորումները վերջին 60 տարիների ընթացքում ներառել են Հայոց ցեղասպանությունը որպես միջազգային հիշողության կարևոր և անբաժան մաս: Բայց ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության գլոբալ իրազեկումը դեռևս չի վերածվել համաշխարհային ճանաչման: Հետևաբար, գիտելիքի և ճանաչման միջև անհամաչափությունը դարձավ հայկական ողբերգության տարբերակիչ հատկանիշը։

Հայաստանի վերանկախացումը նոր բովանդակություն հաղորդեց ցեղասպանության օրակարգին: Հիշողության և ճշմարտության իրավունքի հաստատման միջոցով միջազգային ճանաչումը կարող էր նպաստել ի վերջո  հայերի և թուրքերի միջև մեկ դար առաջ ձևավորված ջրբաժանի հետզհետէ վերացմանը, ծառայեր որպես զսպաշապիկ՝ կանխելու ողբերգության կրկնությունը և ճանապարհ հարթեր պատմական հաշտեցման համար: Սակայն Անկարայի համառությունը՝ լռեցնելու, մոռացության մատնելու, ժխտելու իր անցյալի ամոթալի էջերը և կերտելու անցյալը փառաբանող այլընտրանքային պատմություն, ի ցույց դրեց, որ նա ուներ և շարունակում է ունենալ անցյալի մեծ ոճրագործության ցանկացած հետք ամբողջությամբ վերացնելու նպատակ: Այս առումով դա կրկնակի ցեղասպանություն էր։

2020 թվականը մեր նորագույն պատմությունը տարանջատեց երկու տարբեր իրականությունների՝ մինչպատերազմյան և հետպատերազմյան շրջանների, ինչպես մեկ դար առաջ մեր նախնիների կյանքը բաժանվեց մինչև Մեծ Եղեռն և դրան հաջորդած ժամանակահատվածների: 2020թ. պատերազմում և դրան հաջորդած տարիներին Թուրքիայի առանցքային դերակատարությունը վերակենդանացրեց ոչ միայն հայերի, այլև միջազգային դերակատարների գիտակցումը, որ Հայոց ցեղասպանության հարցը չի սահմանափակվում միայն պատմական և բարոյական հարթությունում, այլ շարունակում է դիտվել որպես անավարտ գործ մեր հարևանների կողմից: Պատահական չէր, որ պատերազմին հաջորդած՝ 2021թ. ապրիլի 24-ին ականատես եղանք ոչ միայն կարևոր հայտարարությունների, այլև զգացինք զորակցությունը Հայաստան ժամանած օտարերկրյա բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների, որոնք հայատյացության քաղաքականության ուղղակի կապ և շարունակություն տեսան 100 տարի առաջ և մեր օրերում տեղի ունեցած մեծագույն հանցագործությունների միջև:

Ապրիլի 24-ը շատ խորհուրդներ ունի, այդ թվում՝ որպես համաշխարհային հայության միասնականության օր: Ցավոք, 110-րդ տարելիցին ընդառաջ արձանագրում ենք, որ հայերի բնօրրան Արցախը ցեղասպան քաղաքականության հետևանքով հայաթափվել է, Հայաստանի ապագան վտանգված է, իսկ ժողովուրդը՝ պառակտված և հուսալքված: Փոխարենը տեսնում ենք, որ այսպես կոչված «հաղթողները» պարտադրում են ընդունել իրենց երևակայական պատմությունը, անպատիժ դատում են մեր հերոսներին և վաղը մեզ պատասխանատվության են կանչելու հորինված ցեղասպանությունների համար: Հակառակորդի հեռահար ծրագրերը կյանքի կկոչվեն, եթե շարունակենք մեր համազգային պաշտպանական կարողությունները քայքայել այսպես կոչված գաղափարական տրանսֆորմացիայի, Արցախի հիմնահարցի նենգափոխման և ուրացման, Հայոց ցեղասպանության «վերաիմաստավորման» և այլ ճակատագրական սխալների միջոցով: Հետևաբար, կարծում եմ, որ առաջիկա Ապրիլի 24-ը պետք է դառնա մեր արժանապատվության, միասնականության, հավատքի, հավաքական կամքի և ուժի նոր աղբյուր՝ որպեսզի իրապես այլևս երբեք չառճակատվենք բնաջնջման սպառնալիքին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զատիկի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը նշել է հնարավոր հետևանքները Սամվել Կարապետյանը պարտավոր է մեր ժողովրդին պարզաբանել՝ ո՞ւմ խորհրդով կամ հանձնարարականով է Գևորգ Մուրադյանը հայտնվել իր նախընտրական շտաբում. Վահագն ՎարագյանՌադայի խոսնակ. Ուկրաինան երբեք չի հրաժարվի իր տարածքներիցԱռատ սնունդը կարող է արջերին հեռացնել Կամչատկայի բնակավայրերիցԲժիշկները նշել են դեմենցիայի վաղ ախտանշանները, որոնք հաճախ աննկատ են մնումԴասատու փոխելով չէ, երկրի ղեկավարությունը պետք է փոխվի.քաղաքացին՝ աշակերտների գրագիտության մասին (տեսանյութ) Սիլուանովը հայտնել է՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը չի քննարկվելՎրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարար Բարամիձեն․ «Իմեդի» ԱՄՆ ֆոնդային շուկան պայթյունի շեմի՞ն է․ տնտեսագետը զգուշացրել է առաջիկա ամիսների վտանգի մասինԻնչո՞ւ են միջազգային հսկաներն ու դիվանագետները կենտրոնանում Հայաստանի և տարածաշրջանի վրա (տեսանյութ) Լեհաստանը ցանկանում է ստեղծել «լեհական Starlink»Պուտինը և Մոդին քննարկել են Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի իրավիճակըՔՊ-ն վաղը հավաքվում է Սևանում․ Փաշինյանը ի՞նչ նոր օրակարգ ունի թիմի համար Ուշադրություն վարորդներին. Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Եգիպտոսը գնահատել է Սուեզի ջրանցքի եկամուտների կրճատման պատճառով կրած վնասներըՈւկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել ՈԴ-ի խոշոր քիմիական գործարանին BRICS-ը կոչ է արել բարեփոխել Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկըԹրամփը նամակ է հղել Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ ՌամաֆոսայինՈրսի ժամանակ սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ և վնասվածք պատճառել նրան Ղազախստանը հերքել է «Եվրատեսիլ-2027»-ին մասնակցելու հայտ ներկայացնելու մասին տեղեկությունըՈւշադրություն վարորդներին․ սեպտեմբերի 12-13-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենSaba. Սաուդյան Արաբիան հարվածել է Եմենի օդանավակայանինՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը Ռուսական լրատվամիջոցը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տեսակետը ռուսական ռազմաբազայի դուրսբերման հետևանքների մասինԱրարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի առաջին դեսպանինԿրեմլը նշել է՝ որ դեպքում Լիտվան կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի թիրախումՄահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ ԻնգեբորգըՄոդին Պուտինին հին հնդկական գրականության արժեքավոր ստեղծագործություն է նվիրելԼիտվան հայտարարել է HIMARS-ների՝ ԱՄՆ-ից մատակարարման հետաձգման մասինԱԺ-ում տղամարդլամիշա լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ վախկոտ ա. Կարապետյանը՝ ՓաշինյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համաձայնագիր են ստորագրելԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Կիևի համար 6.1 միլիարդ եվրոյի տրամադրումը«Նոր լոկոմոտիվները փոխարինում են նախկին առաջնորդներին»․ ՊուտինԱրտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով Ռուսական Տ-80ԲՎՄ տանկերը ստացել են անօդաչուներից պաշտպանության նոր համալիրՊուտին. Ռուսաստանի դեմ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվելՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Տուսկը հայտարարել է Լեհաստանի ցանկության մասին՝ ստեղծել սեփական Starlink-ի անալոգըՍամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք»Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել վերադարձնել Բելառուսին հասանելիք միլիոնավոր դոլարներըԱդրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումըՊուտինը և Մոդին բանակցություններ են վարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներումՏեխասի դատարանը մեղադրել է TikTok-ին երեխաների անվտանգության գործառույթի վերաբերյալ օգտատերերին մոլորեցնելու մեջՍպերցյանի հաջող մեկնարկը «Ալ Ահլիում»․ Կրասնոդարի մարզիչը կանխատեսում է փայլուն շարունակությունԱՄՆ կոնգրեսականը պատմել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ իր ընկերության մասինԱշխարհը՝ լարված․ Հորմուզից ու Սարատովից մինչև Դուբլին ու Նյու Յորք՝ օրվա 10 գլխավոր կադրերը (տեսանյութ) Կիմ Չեն Ընի որոշումից հետո Հյուսիսային Կորեայում «զվարճանքի բում» է սկսվելՌուսական սարքը չինական «Չանյե-7» կայանի վրա կուսումնասիրի լուսնային վտանգավոր փոշու շարժըՌուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ ԿարապետյանՓաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելու
Ամենադիտված