Ապօրինի ծառահատում
Իրավունք
Հունվարի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել «Դիլիջան» ազգային պարկի անտառապահը և հայտնել, որ Հաղարծինի անտառամասից հաճարենի են հատել:
Ծառահատումը կատարելու համար նույն օրը, ժամը 17.50-ին, բերման են ենթարկվել Թեղուտ գյուղի երկու բնակիչներ՝ «ՈւԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներով:
Մեքենաները բարձված են եղել առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութով: «ԳԱԶել»-ի թափքից հայտնաբերվել է նաև բենզասղոց և կացին: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում