Սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10-ի մասին, ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Հասարակություն
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,-գրել է նա:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ