Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը 

ՀԺՄ-ն և ՀՀ-ում գործող լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարները Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին կոչ են անում քրեաիրավական գնահատական տալ լրատվամիջոցի ապազգային գործունեությանը

Հասարակություն

hayastan.news-ը գրում է․

Արցախցիների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար մեկնարկած հետևողական պայքարին զուգահեռ՝ սաստկացել են հատկապես իշխանական ու մերձիշխանական կայքերում ու սոցիալական ցանցերում արցախատյացության, արցախցիների հանդեպ թշնամանքի գեներացման դրսևորումները:

Այս մասին ասվում է Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հաղորդագրության մեջ, որին միացել են մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ․

«Հերթական բարոյականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութը տարածվեց ներազգային թշնամանքի հրահրման առաջամարտիկ Xosnak.am կայքում: Եթեր է հեռարձակվել մի տեսանյութ, որում հարցվող քաղաքացին ամենաայլանդակ բառապաշարն է օգտագործում արցախցիների վերաբերյալ՝ ասելով. «Պիտի արցախցիներին գյուլլեն, ափսոս է, որ գյուլլում են, էդ գյուլլեն ափսոս է, պիտի սենց հողին հավասարեցնեն, չբերեն, լցնեն՝ Հայաստանը ապականեն: Իրենք թուրքի մնացորդ են: Իրենք մարդ չեն, ոչ մեկը, տանել չեմ կարողանում ոչ մի արցախցու: Որ ասում են՝ ղարաբաղցի ա, ասում եմ՝ Ղարաբաղը փլվեր, սրանք էլ մնային տակը, իզով-թզով պիտի վերանան...»: Սրանք «ամենամեղմ» ձևակերպումներն էին, որ տեղ են գտել այդ տեսանյութի մեջ, և որը հեռարձակել էր նշված կայքը՝ գլխատառերով տեսանյութի վրա որպես վերնագիր դնելով «Արցախցուն պիտի հողին հավասարեցնենք, Հայաստանը կործանեցին» և «Արցախցիները թուրք են, պետական դավաճաններ» ձևակերպումները:

 

Պետք է արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Ազգային ժողովի համանուն խմբակցության որոշ անդամների հետ կապվող այս կայքն ու նրա տիրուհին արցախցիների նկատմամբ ատելության ու բռնության, ինչպես նաև ներազգային թշնամանքի հրահրման խոսնակի իր գործառույթներն իրականացնում է ուղիղ քաղաքական հրահանգով՝ իջեցված ամենավերին օղակից՝ Նիկոլ Փաշինյանից, այլապես որևէ կերպ բացատրելի չէ այս ապազգային ու դատապարտելի գործունեության անպատիժ իրագործումը:

 

Երկրի ներսում հրահրվում են առայժմ անարյուն քաղաքացիական բախումներ՝ բռնության կոչ անելով հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ, ինչը հղի է ամենաանկանխատեսելի սարսափելի հետևանքներով:

 

Հայաստանի ժուռնալիստների միությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս խստիվ դատապարտում ենք այս գործելակերպը, ՀՀ Գլխավոր դատախազությանը, ՀՀ Քննչական կոմիտեին կոչ ենք անում քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցողին, պատասխանատվության ենթարկել՝ ինչպես արցախցիների նկատմամբ ատելության խոսք ու բռնության կոչեր հնչեցնողներին, այնպես էլ՝ այդ խոսքը տարածողներին ու դրան նպաստողներին, ինչը, ի դեպ, հաջողությամբ անում են, երբ խոսքը վերաբերում է իշխանությունների հասցեին նման խոսքի երանգներ ունեցող ցանկացած դեպքում, երբ դրա հեղինակը, ասենք, ընդդիմադիր գործիչ է:

 

Մենք արձանագրում ենք, որ այսուհետ ցանկացած մեկի կողմից նման դրսևորում մեր կողմից արժանանալու է շատ կոշտ, համարժեք հրապարակային գնահատականի, որպեսզի հայ ժողովուրդն ու Հայաստանի քաղաքացիներն անուն առ անուն իմանան՝ ովքեր են Հայաստանի ներսում հրահրում ներազգային քաղաքացիական բախումներ։

 

1․ Արկադի Գրիգորյան- Tert.am–ի գլխավոր խմբագիր


2․ Սաթիկ Սեյրանյան- Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր


3․ Գևորգ Էմին-Տերյան – Oragir.News-ի գլխավոր խմբագիր


4․ Ժաննա Ծառուկյան- livenews.am-ի գլխավոր խմբագիր


5․ Սևակ Հակոբյան- Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր


6․ Աստղիկ Մաթևոսյան- AntiFake.am-ի գլխավոր խմբագիր


7․ Փիրուզա Մելիքսեթյան – Irates.am-ի խմբագիր


8․ Նարեկ Գալստյան -24news.am-ի տնօրեն


9․ Բեթղեհեմ Արաբյան- Hayastan.news-ի գլխավոր խմբագիր


10․ Վահե Սարգսյան- Yerkir.am-ի գլխավոր խմբագիր


11․ Հակոբ Ասատրյան – Պրահայի «Օրեր» ամսագրի խմբագիր


12․ Անժելա Նալբանդյան- PARA.TV-ի տնօրեն


13․Բորիս Մուրազի – Politik.am-ի խմբագիր»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը
Ամենադիտված