Պոկում վարժությունից հետո Ռաֆիկ Հարությունյանը երկրորդն է․ ծանրամարտի ԵԱ
Հասարակություն
Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային ծանրորդները։
Հայաստանը ներկայացնում է Ռաֆիկ Հարությունյանը։ Արդեն ծանրորդներն ավարտել են ելույթները պոկում վարժությունում։ Մեր մարզիկը հաջորդաբար սանձել է 150, 155 և 158 կիլոգրամանող ծանրաձողերը։ Այս արդյունքը բավարար է եղել փոքր արծաթե մեդալ նվաճելու համար։ Ռաֆիկ ընդամենը մեկ կիլոգրամ է զիջել իտալացի Օսկար Ռեյես Մարտինեսին։
Քիչ անց ծանրորդները հանդես կգան հրում վարժությունում։
