Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը 

Բաքուն շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը՝ նշելով աղվանա-ուդիական գաղափարը

Քաղաքական

Monument Watch. Վերջին երկու տարիներին ադրբեջանական կողմը նպատակաուղղված կերպով առաջ է տանում այսպես կոչված աղվանից եկեղեցու վերականգնման գաղափարը: Այս գործընթացը մեկնարկել էր դեռևս 2020 թվականից, երբ Արցախի տարածքների մի մասի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը սկսեց պարբերաբար կազմակերպել ուդիական համայնքի ներկայացուցիչների այցերը հայկական սրբավայրեր՝ դրանք ներկայացնելով որպես աղվանա-ուդիական սրբավայրեր և հոգևոր կենտրոններ: Առաջնային թիրախում հայտնվեց Դադիվանքը: 

Սկսած 2020 թվականից ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին և համայնքի այլ ներկայացուցիչներ սկսեցին հարցազրույցներ տալ՝ թիրախավորելով Հայ Առաքելական եկեղեցին և նպատակ ունենալով հիմնավորել, որ աղվանից եկեղեցին նպատակաուղղված կերպով իբր վերացվել է հենց հայ եկեղեցու պահանջով, որն էլ 19-րդ դարում այս գործընթացից հետո իբր սեփականել է Ղարաբաղում գտնվող աղվանա-ուդիական սրբավայրերը: Հայտարարվեց, թե իբր հայկական կողմը դեռևս 19-րդ դարում վերացրել է աղվանական եկեղեցու արխիվային փաստաթղթերը և այս գործում ունեցել է ռուսական կայսերական իշխանությունների օժանդակությունը: Այս ուղեկցվում են ադրբեջանցի պատմաբանների մեկնաբանություններով: Աղվանից եկեղեցու վերականգնման գործընթացում սկսեցին մշակել տեսական հիմքեր, որոնք վերաբերում են եկեղեցական ճարտարապետությանը, խաչի պատկերագրությանը: Նկատելի է, որ դա արվում է հենց Ռոբերտ Մոբիլիի կողմից, ում աջակցում է ադրբեջանական իշխանությունը: Նման քարոզչության թիրախում է գտնվում ոչ միայն օկուպացված Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, այլ նաև՝ Սյունիքինը (https://www.facebook.com/share/p/1AU1myoBf8/): Արցախում քարոզչական հարձակման թիրախում հայտնվեցին ի մասնավորի Գանձասարի, Ամարասի վանքերը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը:

Քարոզչական այս քաղաքականության մեջ փորձ է արվում ներգրավել նաև արտասահմանյան լրատվականներին՝ հատկապես նրանց, որոնք ներկայացնում են պաշտոնական եկեղեցական կառույցները: Դրանցից մեկը «L'Osservatore Romano» Վատիկանի պաշտոնաթերթն է: Վերջերս աստեղ հրապարակվեց նոր հոդված, որտեղ բացի ադրբեջանական քարոզչության հայտնի նարատիվների կրկնումից հնչեց մի թեզ, ըստ որի՝ Դադիվանքը աղվանա-ուդիական եկեղեցու Վատիկանն է, աղվանից եկեղեցու հիմքը: Որպես սրբության կատարյալ ապացույց շեշտվում է, թե իբր այստեղ են թաղված սուրբ Թադեի մասունքները։ Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է անում աղվանա-ուդիական անվանվող եկեղեցու վերականգնման համար գտնել նաև դավանական հիմք, ըստ որի՝ այդ եկեղեցին հիմնադրել է սուրբ Թադեն (https://caliber.az/en/post/italian-newspaper-explores-azerbaijan-s-ancient-albanian-churches):

Օրինաչափ է, որ ադրբեջանական կողմը աղվանա-ուդիական եկեղեցու գաղափարը առաջ է տանում ոչ թե Բուն կամ Կովկասյան Աղվանքից հիմնավարումներ բերելով, այլ առաջին հերթին Արցախի հայկական մշակութային ժառանգության յուրացման հաշվին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը
Ամենադիտված