Ուկրաինայի հարցով բանակցություններում եվրոպական երեք երկիր է ընդգրկվել
Մի շարք եվրոպական երկրներ միացել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այս մասին հաղորդում է SkyNews հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Մակրոնի։
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ քննարկումներին մասնակցում է ևս երեք երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ Միաժամանակ, «եվրոպական հավակնությունները» հաշվի առնելով՝ խնդրի լուծման ուղիներ են փնտրում։
«Կարևոր է, որ Փարիզում մենք դրական գործընթաց սկսեցինք, որին մասնակցում են եվրոպացիները»,- նշել է Մակրոնի խորհրդականը։
Նա մանրամասնել է, որ Ելիսեյան պալատը տեղի ունեցած երկխոսությունը գնահատել է՝ որպես «կառուցողական»։ Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ընթացքում մասնակիցներին հաջողվել է «մերձեցնել իրենց դիրքորոշումները» Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)