«Չեղավ արդեն, ոնց որ հատուկ անեք», «պարոն Սիսակյան»․ պատգամավորները «շփոթեցին» միմյանց ազգանուները
Քաղաքական
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շփոթեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ազգանունը՝ նրան դիմելով պարոն Թադևոսյանով, ինչը շտապեց ուղղել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռոբինյանը։
«Չեղավ արդեն, ոնց որ հատուկ անեք»,– ԱԺ ամբիոնից արձագանքեց Ավետիսյանը, ինչին ի պատասխան Եղոյանն ասաց․
«Ներողություն եմ խնդրում։ Ոչինչ էդքան անճշտությունների մեջ, որ դու ասեցիք ․․․ ներող եղեք»։
Ավելի ուշ Թադևոս Ավետիսյանը դիմեց ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին՝ նրա ազգանունը ձևափոխելով՝ «Սիսակյան», ինչից հետո պատգամավորներն սկսեցին ծիծաղել։
Գաբրիելյանը նշեց, որ իր ազգանունը հաճախ սխալ են գրում նաև պաշտոնական փաստաթղթերում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)