Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար 

Արցախցիների հնարավոր ընդվզումը կանխելու համար են նրանց դեմ ատելության մթնոլորտ ստեղծում. Վարդանյան

Քաղաքական

Իշխանությունը չէ, որ պետք է ինչ-որ փոքր սենյակում մի քանի հոգանոց խմբակով որոշի, որ արցախյան շարժումը փակվել է, թե չէ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Ես հասկանում եմ, որ իշխանությունն իր այդ հայտարարություններով փորձում է բավարարել Ալիևի բոլոր ցանկություններն ու պահանջները և Ալիևին ցույց տալ, որ մենք այլևս քեզ համար որևէ սպառնալիք չենք, մեզ համար այլևս Արցախը գոյություն չունի, բայց դա մի քանի հոգանոց խմբակի որոշումն է, և նրանք չեն կարող այդ որոշումը պարտադրել ողջ հայությանը»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ վտանգ են ներկայացնում արցախցիները իշխանությունների համար, որ նրանց հանդեպ ատելություն է գեներացվում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Այստեղ իրականում կա պատվախնդիր արցախցիների շատ մեծ թիվ և իրենք հենց սկզբից փորձեցին արցախցիներին սփռել ամբողջ Հայաստանում, որպեսզի համայնք չձևավորվի: Այս պահին էլ տեսնում են, որ արդեն շոկից դուրս են գալիս արցախցիները և իրավունք ունեն դնելու իրենց պահանջները, այդ թվում պահանջելու ՀՀ իշխանություններից տեր կանգնել վերադարձի իրավունքին: Այս ամեն ինչ կանխելու համար փորձում են ստեղծել ընդհանուր մթնոլորտ:

Երբ հարցը հասնում է իրենց աթոռին, իրենք պատրաստ են գնալ ցանկացած հրեշավոր մեխանիզմների գործադրման, միայն շարունակեն մնալ իրենց աթոռին։

Երբ իշխանությունն արցախցուն ասում է՝ դե գնա ոնց ուզում ես գլուխդ պահի, տուն չունես, տնից զրկվել ես հենց իրենց մեղքով, ապրուստ չունես, աշխատանքից և բոլոր հնարավոր ապրուստի միջոցներից  զրկվել ես իրենց քաղաքականության պատճառով, դե հիմա էլ գնա գլխիդ ճարը տես, բա չբողոքի՞ արցախցին»:

Դիտարկմանը, որ գուցե ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը որոշի մեկ ամսվա իրենց աշխատավարձը, պարգևավճարները, այդ անհասկանալի 250 000 դրամ ձեռքի ծախսերը հավաքեն և արցախցիներին որևէ խմբի օգնեն, Էլինար Վարդանյանն ասաց. «Գիտեք, ես չեմ սիրում այդ հարցերի վերաբերյալ հրապարակային խոսել, բայց եթե դուք այսպես հարցնեք յուրաքանչյուր պատգամավորից, այո, յուրաքանչյուր պատգամավոր, այս ընթացքում, սկսած 2023 թվականից, մինչև հիմա, շարունակում է տարբեր հարցերում օգնել Արցախի մեր հայրենակիցներին, բայց գիտեք, դրա մասին խոսելը և հայտարարելը, իմ կարծիքով պարզապես անբարոյականություն է: Ոչ մեկն օգնության խնդրանքին չի արձագանքում հետո դրա վերաբերյալ հրապարակային խոսելու համար։ Հետևաբար սրանով ես կսահմանափակվեմ և չեմ մանրամասնի, թե ով ինչ է արել արցախցիների համար»:

Հարցին ինչու միլիոնատեր մեծահարուստ Ռոբերտ Քոչարյանը հիմնադրամ չի բացում արցախցիներին օգնելու համար, նա արձագանքեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանելու, որովհետեւ դուք սկսում եք նման շեշտադրումով:  Ես կարծում եմ, որ հիմնադրամով լրացուցիչ օղակ ստեղծելու անհրաժեշտություն չկա, որովհետև 2023 թվականից միգուցե նաև դրանից ավելի վաղ, յուրաքանչյուրը, այդ թվում նաև Արցախի համար պայքարած Ռոբերտ Քոչարյանը և մյուսները, արել են հնարավորինս Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար։ Դրա մասին բարձրաձայնելը, ես կարծում եմ բարոյական նորմերից դուրս է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը
Ամենադիտված