Ամերիկացի սենատորն իր բուլդոգին իր հետ տարել է հանդիպման
ԱՄՆ
ԱՄՆ-ում սենատորը հանդիպման է գնացել իր բուլդոգի հետ, գրում է New York Post-ը։
Սենատի էներգետիկայի հանձնաժողովի լսումների ժամանակ սենատոր Ջիմ Ջասթիսը ներկայացել է նիստին իր անգլիական բուլդոգի ուղեկցությամբ: Շան համար նույնիսկ առանձին խոսափող են տեղադրել՝ տպավորություն ստեղծելով, որ նա էլ է պատրաստվում ելույթ ունենալ։
Սենատորը բացատրել է, որ իր ընտանի կենդանին կարևոր դեր է խաղում իր քաղաքական գործունեության մեջ՝ օգնելով ազատվել սթրեսից։
«Այս փոքրիկ շունը իսկապես կարևոր բան արեց բոլորիս համար: Դա մեզ հիշեցնում է, որ, չնայած մեր բոլոր քաղաքական տարաձայնություններին, մենք մարդ ենք մնում», - ասել է սենատորը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)