ԱՄՆ-ը Ուկրաինային երեք տարի աջակցելուց հետո պետք է առաջ ընթանա․ Պետդեպ
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիա կատարած այցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային երեք տարի աջակցելուց և միլիարդավոր դոլարներ ծախսելուց հետո հասել է մի կետի, երբ պետք է կենտրոնանա այլ խնդիրների վրա։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։
«ԱՄՆ-ի տեսանկյունից մենք երեք տարի միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար»,- պարզաբանել է Ռուբիոն։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է «դա անել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, բայց ոչ անորոշ ժամանակով և ոչ առանց առաջընթացի»։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այժմ հասել է մի կետի, որտեղ պետք է «կենտրոնանալ այլ խնդիրների վրա»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)