Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքում հանդիպում է ունեցել․ ինչ է հայտնի
Քաղաքական
Սյունիք կատարած այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության (EUMA ) հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակի վերաբերյալ նրանց դիտարկումները։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից:
«Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում իրենց մանդատը և վստահություն հաղորդում սահմանին մոտ համայնքներին։ Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել և աշխատել խաղաղ պայմաններում»,- ասել է դեսպանը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ