Գնացեք Կիրանց, եթե ուզում եք տեսնել, թե ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական կայքերում գրում է․ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։
Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված եւ սահմանագծված պետական սահման, անվտանգ եւ խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչեւ սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է եւս 43–ը։ Սա՛ է Իրական Հայաստանը։
Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ եւ տեսնել։ Մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ