Բացահայտվել է՝ Թրամփի վարչակազմում ով է կողմ Իրանին հարվածելուն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն աջակցում են Իրանի «միջուկային պոտենցիալը ոչնչացնելու նպատակով» ռազմական գործողությունների անցկացմանը և միջուկային զենք ստեղծելու հնարավորություններին, հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Այս հարցում ավելի զգույշ են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ Նրանք նշում են, որ ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ Իրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, իսկ ռմբակոծությունը շատ ավելի մասշտաբային տարածաշրջանային պատերազմ կառաջացնի:
Իսրայելական հետախուզությունը կիսում է ամերիկացի գործընկերների կարծիքն այն մասին, որ «չնայած Իրանը սրընթաց ավելացնում է ուրանի արտադրությունն ու պաշարները, որը հարստացված է մինչև 60 տոկոս, գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին միջուկային զենք արտադրելու թույլտվություն չի տվել»: Այնուամենայնիվ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, Իսրայելի իշխանությունները «միշտ ավելի շատ հետաքրքրված են եղել բանակցություններից տարբերվող մոտեցումներով, ներառյալ ռմբակոծությունները»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)