Երդվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը. Ղուկասյան
Վարդան Ղուկասյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը:
«Ես գիտակցաբար մտել եմ այս ծանր լծի տակ: Հիմա մեզ համար կարեւոր է աշխատատեղերի ստեղծումը, 12 մլրդ վերցրել են, բայց 12 աշխատատեղ չեն ստեղծել: Երկրորդը բնակարանների խնդիրն է, որ 37 տարի մարդիկ տնակներում են ապրում, երկրաշարժից հետո Հայաստան եկած օգնությամբ կարելի էր երկու Հայաստան կառուցել: 1999թվականին որ դարձա քաղաքապետ, մարդիկ ասում էին՝ գնանք հերանցս տուն, քաղաքապետարանը դարձավ ժողովրդի հերանցը տունը, իսկ դրանից հետո մարդիկ քաղաքապետարանի կողքով անցնելիս անեծք էին անում»,- ասաց Վարդան Ղուկասյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)