Մասիսում բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2104»-ը․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 26-ամյա Նվեր Ե․-ի վարած «ՎԱԶ 2104» մակնիշի և 34-ամյա Մնացական Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են բուժօգնության դիմած քաղաքացու ինքնությունը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ