Զատկի պատարագը Վատիկանում անցկացվել է առանց Հռոմի պապի
Վատիկանը Սուրբ Զատիկը նշել է առանց Հռոմի Ֆրանցիսկոս պապի, քանի որ 88-ամյա պոնտիֆիկոսը շարունակում է ապաքինվել մահացու վտանգավոր երկկողմանի թոքաբորբից, հայտնում է Associated Press-ը։
Նրա փոխարեն Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդկանց առջև պատարագ է մատուցել կարդինալ Անջելո Կոմաստրին՝ Սուրբ Պետրոսի բազիլիկի պաշտոնաթող ավագ քահանան:
Հիվանդանոցից Վատիկան վերադառնալուց հետո Ֆրանցիսկոսը հանրության առաջ հայտնվել է ընդամենը մի քանի անգամ: Նա բաց է թողել նաև Զատկին նախորդող Ավագ ուրբաթի և Ավագ շաբաթվա հանդիսավոր ծառայությունները։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում