Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր
Սպորտ
Ապրիլի 19-ին սեփական մարզադաշտում «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում վստահ հաղթանակ է տարել Գրոզնիի «Ախմատի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Հանդիպման առանցքային պահերից է եղել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ 78-րդ րոպեին իրացրած 11 մետրանոցը։ Այս դիպուկ հարվածը ոչ միայն ամրապնդել է թիմի առավելությունը, այլև դարձել ուղենիշ հենց խաղացողի համար՝ նա ակումբային նոր ռեկորդ է սահմանել 11 մետրանոցից խփած գոլերի քանակով։
Կրասնոդարի կազմում իրացրած 11 մետրանոցի հեղինակ դարձած Սպերցյանը գերազանցել է Եվգենի Կալեշինի և Ժոաոզինյոյի նվաճումները, ովքեր նախկինում կիսում էին այս ցուցանիշով առաջատարի դիրքը։ Այս մասին գրում է «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը։
«Կրասնոդարը» հաղթել է «Ախմատին» Սպերցյանի և Լենինիի գոլերի շնորհիվ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել