ԱՄՆ իշխանությունները Հարվարդին կզրկեն ևս 1 միլիարդ դոլարի ֆինանսավորումից
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է 1 միլիարդ դոլարով կրճատել Հարվարդի համալսարանի պետական ֆինանսավորումը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պատճառը համալսարանի` կադրային և կրթական քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու դժկամությունն է:
Հրապարակման մեջ նշվում է, որ կրճատումները կազդեն առողջապահության ոլորտում հետազոտությունների համար նախատեսված դրամաշնորհների վրա։ Կողմերը նախկինում բախվել են կառավարման և ակադեմիական չափանիշների շուրջ տարաձայնությունների շուրջ:
«Թրամփի վարչակազմը զայրացած է Հարվարդի դիրքորոշմամբ: Սա պարզապես վեճ չէ, այլ ազդակ է այլ համալսարանների համար», - նշում է հրատարակությունը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ