Մենք համոզվա՞ծ ենք, որ երբ կառավարությունից անկախ է դատական համակարգը, ուրիշ որևէ տեղից կախված չէ. Փաշինյան
Քաղաքական
Դատական մարմինների անկախության խնդիրը նույնպես ֆունդամենտալ խնդիր է, հասկանալիորեն այդ հարցը բարձրացվելիս խոսվում է կառավարությունից, իշխանությունից անկախության մասին, որը անառարկելի օրակարգ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց մենք համոզվա՞ծ ենք, որ երբ կառավարությունից անկախ է այդ համակարգը, ուրիշ որևէ տեղից կախված չէ։ Ո՞րն է այդ մեխանիզմը, որը մեզ պետք է տա այդ համոզմունքը, որ այո, մենք ունենք անկախ դատական համակարգ։
Մյուս կողմից երկրում ինչքա՞ն անկախ կարող է լինել դատական համակարգը ժողովրդից, սահմանադրից, ո՞րն է այդ անկախության մեխանիզմը։ Որովհետև, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում իշխանության միայն մի աղբյուր կա և այդ աղբյուրը ժողովուրդն է, հետևաբար ժողովուրդը պետք է նաև հնարավորություն ունենա, հասկանալ՝ ինչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպես են այդ ինստիտուտները աշխատում, ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ արդյունք են գեներացնում: Սրանք հարցեր են, որոնց նույնպես պատասխան պիտի տրվի»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ