Թրամփը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից․ Քելլոգ
ԱՄՆ
Վաշինգտոնը հոգնել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը:
Քելլոգի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունները Ուկրաինայի հարցով բանակցությունների գործընթացից Սպիտակ տան դուրս գալու հնարավորության մասին կոշտ են հնչում, սակայն դրանք պետք է լինեն այդպիսին:
«Մենք հոգնել ենք այն ամենից, ինչ կատարվում է։ Աշխարհում շատ այլ խնդիրներ կան, որոնց մասնակցում է ԱՄՆ-ն։ Բացի այդ այս պատերազմը շատ է ձգձգվում», - ասել է Քելլոգը։ Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ «մարտական գործողություններն ավարտելու հնարավորությունը դեռ առկա է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)