ԱՄՆ ռազմածովային ուժերի նավաստին պատմել է, որ նավի մոտ ՉԹՕ է տեսել
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին նավաստի Ալեխանդրո Ուիգինսը հայտնել է, որ 2023 թվականի փետրվարին USS Jackson նավի մոտ անհայտ թռչող օբյեկտներ (ՉԹՕ) է տեսել։ Այս մասին հայտնում է KLAS-TV հեռուստաալիքը։
Ուիգինսը պատմել է, որ հերթապահում էր՝ որպես ռադիոտեղորոշիչի մասնագետ, երբ սարքավորումն ընդունել է չորս անոմալ ազդանշան: Օբյեկտները ջերմային հետքեր չեն թողել, ինչը բացառել է շարժիչների առկայությունը։ Նավաստին դուրս է եկել տախտակամած և տեսել մի լույս, որը «ջրից դուրս է եկել և բարձրացել դեպի երկինք»։ Ավելի ուշ հրապարակվել են միջադեպի տեսագրությունները, որոնք ստիպել են Ուիգինսին բարձրաձայնել կատարվածի մասին:
«Դա ինչ-որ անբացատրելի բան էր։ Ես նման բան չեմ տեսել իմ ծառայության բոլոր տարիների ընթացքում»,- նշել է նախկին նավաստին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել