3 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ
Հասարակություն
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Մասնակցել են ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երեք ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երկու ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)