Դատախազը, ՔԿ ղեկավարը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կգնան ԱԺ․ ինչ է սպասվում
ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այս շաբաթ ԱԺ-ում կներկայացնեն իրենց ղեկավարած կառույցների կատարած աշխատանքի մասին ամփոփիչ զեկույց։
Վաղը՝ ապրիլի 22-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, իսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։
ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ևս ապրիլի 25-ին կգնա ԱԺ հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել