Սիրային ինտրիգ. Տիմատին Աբու Դաբիում Ռեշետովայի հետ, իսկ հարսնացուն՝ մենակ Մոսկվայում
Ժամանց
Ռեփեր Տիմատին կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։
Շոուբիզնեսի աստղը ժամանակ է անցկացրել Աբու Դաբիում իր նախկին սիրելիի՝ Անաստասիա Ռեշետովայի հետ։ Այս ամենը տեղի է ունեցել այն պահին, երբ նրա ներկայիս հարսնացուն գտնվում էր Մոսկվայում։
Ինսայդերների տվյալներով՝ նրանք միասին մասնակցել են մի քանի միջոցառումների և երեխաների հետ հանգստացել հյուրանոցային համալիրում։
Հիշեցնենք, որ անցյալ ամառ Տիմատին նշել էր՝ պատրաստ է ամուսնանալ իր սիրելիի՝ Վալենտինա Իվանովայի հետ։ Չնայած նա երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել, ըստ իր խոսքերի՝ արդեն հոգնել է «խոլոստյակ» լինելու կարգավիճակից։
Այս տարվա սկզբին Իվանովան սադրել էր խոսակցություններ այն մասին, որ ռեփերը նրան առաջարկություն է արել՝ ցուցադրելով շքեղ մատանի և հրապարակելով խորհրդավոր մեկնաբանություն։
Ներկայումս Տիմատիի անձնական կյանքը կրկին բուռն քննարկումների առարկա է դարձել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ