Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

«Կոջոյանի» տնօրենն աշխատանքային ժամին «ձեռնոց է նետել» Փաշինյանի՞ն

Հասարակություն

yerkir.am-ը գրում է․

 

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, ով բոլորին հայտնի է Նիկոլ Փաշինյանի ու վերջինիս հանցավոր իշխանության հանդեպ իր մոլեգին սիրով, Փաշինյանի իշխանության ամենաթողության պայմաններում արդեն ոչ միայն բացահայտ քաղաքական գործունեություն է ծավալում, այլև իրեն հռչակել է նաև դատավոր: Այսպես, անցյալ հիգշաբթի՝ ժամը 12:00-ի սահմաններում, այն է՝ աշխատանքային օրվա աշխատանքային ժամին, կաբինետից մտել է ուղիղ եթեր ու «վերլուծում է» Գյումրիի ընտրություներն ու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքերը: Բայց դա միայն զավեշտի ու ողբերգության ամբողջական պատկերը չէ: Կրթօջախի տնօրեն հանդես եկող սույն մոլի նիկոլականը անգամ համարձակվել է ձեռնոց նետել Փաշինյանի արդարադատությանն ու, իրեն հռչակելով դատավոր, հայտարարել՝ «Վարդան Ղուկասյանը ընդհանրապես չպիտի մասնակցեր ընտրություններին, այսինքն, նա պիտի օրենքով զրկված լիներ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից»:

Դե, եթե Փաշինյանի ղեկավարած երկրում մեկն իրավունք ունի կրթօջախ, այն է՝ ապաքաղաքական հիմնարկ ղեկավարելով օրը ցերեկով աշխատանքի ժամին դպրոցում նստած ուղիղ հեռարձակումներ իրականացնել ու Գյումրիի ընտրությունները, Վարդան Ղուկասյանի՝ ՌԴ-Բելոռուս միության մեջ մտնել-չմտնելու խոսքերը վերլուծել, ապա ինչո՞ւ չպիտի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին քրեաիրավական գնահատականներ տա կամ որոշի, թե այս կյանքում ով ինչից պիտի զրկված լիներ:  Իսկ թե իրականում ո՞վ է Փաշինյանի թուրքական կործանարար թեզերը անկախության և ինքնիշխանության սոուսով գեներացնող այս տիկինը և ինչո՞վ է զբաղվում, բավական է թերթել նրա ֆեյսբուքյան էջը: Yerkir.am-ը դեռևս 2023 թ.՝ Երևանի ավագանու ընտրության նախօերին, անդրադարձել էր սույն տիկնոջ քաղաքական վարքագծին՝ փաստելով, որ վերջինս, լինելու Երևանի ավագանու ՔՊ համամասնական ցուցակի 15-րդ տեղում, քարոզարշավի ընթացքում պարտավոր էր գտնվել արձակուրդում: Այնինչ, Ռուզաննա Երեմյանը քարոզարշավի օրերին զբաղված է եղել դպրոցական աշխատանքներով։ Փաստել էինք նաև, որ Արցախի շրջափակման դժոխային՝ 2023-ի ամռանը, «ինքնիշխանության ջատագով» Ռուզաննա Երեմյանն ամառային հանգիստը անց է կացրել Ստամբուլում: Նրա էջը ողողված է Թուրքիայի մզկիթների, թանգարանների ու փողոցների նկարներով։ Նա անթաքույց սերն առ Թուրքիա այնքան չի կարողացել զսպել, որ լուսանկարների գրեթե մեծ մասը նվիրված են ստամբուլյան խրախճանքներին։ Հիացած տեղադրել է Ստամբուլում գտնվող Ռահմի Մ․ Քոչի անունը կրող թանգարանի լուսանկարները, որտեղ ներկայացված են թուրքական տրանսպորտի, արդյունաբերության և կապի զարգացման, ռազմատեխնիկայի ցուցանմուշները։

Նա գուցե հիացել է նաև թուրքական ռազմատեխնիկայով, որոնցից օրինակ Բայրաքթար հարվածային անօդաչու թռչող սարքերը 44-օրյա պատերազմի ընթացքում օգնագործվեցին մեր զինվորների դեմ ու խլեցին հազարավոր կյանքեր։ Ապաքաղաքական հիմնարկի՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի էջում կարելի է տեսնել նաև Գյումրու և Փարաքարի ՔՊ-ական թեկնածուների նախընտրական պաստառներ, Փարաքարի ՔՊ կուսակցության թեկնածուի հանրահավաքի մասնակցության, Աննա Հակոբյանի ու վերջինիս օգնական Ստելլա Սարուխանյանի կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Պերֆեկտ.թիվիի Ստելլայի, տխրահռչակ Ռոման Բաղդասարյանի, Գնել Սարգսյանի և այլոց հետ ջերմ լուսանկարներ: Նշենք նաև, որ Ռուզաննա Երեմյանը ակտիվորեն լծվել է Բագրատ Սրբազանի դեմ պայքարին՝ դիմատետրին տարածելով Սրբազանին զրպարտող պաստառներ:

Նրա էջում կարելի է գտնել նաև արցախահայության հանդեպ տիրաժավորված ատելության խոսք («մեր հաշվին ապրեն և իրենց այսպես պահեն»), ՔՊ-ական կարկառուն դեմքերի կուսակցական-հակաարցախյան հայտարարություններ (օրինակ, 2023-ի դեկտեմբերին նա սեփական էջում տարածել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ Արցախի պետական ինստիտուտների դեմ ուղղված տխրահռչակ հայտարարությունը): Ռուզաննա Երեմյանը նաև ակտիվորեն մասնակցում է ՔՊ կուսակցական հավաքներին, ունենում ելույթներ: Նա իր էջում տարածում է նաև ՔՊ կուսակցական այլևայլ հավաքների մասին լուսանկարներ, Փաշինյանի քաղաքական հայտարարությունները և այն: Արդյո՞ք հարիր է կրթօջախի տնօրենին այսպես մոլեգնորեն իրականացնել կուսակցական քարոզչություն, պրոպագանդել հասարակության շրջանում հայտնի տխրահռչակ ու այլասերված բարքեր ներկայացնողներին, կարճ ասած՝ զբաղվել այն ամենով, ինչից պետք է հեռու պահել հայ կրթօջախներն ու նորօրյա սերնդին, թող դատեն ծնողներն ու ընթերցողը:   

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված