Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ կբացվեն աշխարհի տարբեր քաղաքներում

Հասարակություն

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում մի շարք ցուցահանդեսներ են անցկացվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր քաղաքաներում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ ապրիլի 23-ին ժամը 15։00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Փաստագրելով հանցագործությունը․ Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով։

«Իր ծավալով, բնույթով ու ներկայացված նյութերի խորացությամբ այս ցուցադրությունը եզակի է լինելու։ Մեր առջև խնդիր էր դրված ներկայացնել այնպիսի ցուցադրություն, որը տարբերվի նախորդներից։ Ցուցադրության շրջանակում անդրադառնալու ենք բոլոր այն մարդկանց՝ դիվանագետներին, միսիոներներին, լրագրողներին, որոնք հենց Օսմանյան կայսրությունում էին Հայոց ցեղասպանության տարիներին։ Նրանք իրենց հրապարակումների, նամակների, լրագրողական հետաքննությունների, լուսանկարների միջոցով փաստագրում էին հանցագործությունը։ Ահա այդ ամենը մենք ներկայացնելու ենք»,-ասաց Էդիտա Գզոյանն՝ ընդգծելով, որ նշված նյութերի ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ այդ մարդկանց կիրառած բառամթերքը խոսում է հենց ազգի բնաջնջման մասին։

Երկու տասնյակից ավելի երկրների դիվանագետներից, լրագրողներից բացի ցուցահանդեսին հատուկ անդրադադարձ կա Օսմանյան կայսրությանը։ Անդրադարձ է կատարվել նաև Կոստանդնուպոլսի դատավարություններին։ Ցույց է տրվում, որ Օսմանյան կայսրությունում իրավական, դատական պրոցեսների միջոցով ճանաչվել է Հայոց ցեղասպանության փաստը։

«Խոսել ենք այն հանձնաժողովների մասին, որոնք այդ ժամանակ ստեղծվեցին հավաքագրելու համար այդ ամբողջ նյութերը, որոնք հետագայում հիմք հանդիսացան այդ դատական պրոցեսների համար։ Ներկայացրել ենք նաև թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունները, որոնցով փաստագրվում էր Հայոց ցեղասպանությունը»,-նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է մի շարք ցուցահանդեսներ այլ երկրներում։

Մասնավորապես, Բուխարեստում արդեն բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պատրաստված ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվել են հայ կանայք Հայոց ցեղասպանության տարիներին։

Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ապրիլի 23-ին և 24-ին կբացվի կրկին թանգարան-ինստիտուտի կողմից պատրաստված 2 ցուցադրություն։ Լեհաստանում ևս նախատեսվում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացում։ Էդիտա Գզոյանը նշեց, որ ցուցահանդեսի շրջանակներում շեշտադրում լինելու է ինչպես ընդհանուր իրադարձությունների վրա, այնպես էլ կարևորվելու են առանձին հայ ընտանիքների պատմությունները։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ակտիվ համագործակցում է Կանադայում գործող հայկական Զորյան ինստիտուտի հետ։

Ինստիտուտները համատեղ պատրաստել են ցուցադրություն «Կանայք՝ խտրականությունից դեպի զորացում» խորագրով։ Էդիտա Գզոյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը շրջելու է և ներկայացվելու է Կանադայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում։ Տարվա ընթացքում ցուցադրություններ նախատեսված են նաև Հայաստանի տարբեր քաղաքներում։ Այս պահին հաստատված է Գյումրին ու Աբովյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված