Արձանագրվել է ՔԿՀ-ում այս տարվա 9-րդ մահվան դեպքը` 5-րդ ինքնասպանությունը
Հասարակություն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնում է․
«Երեկ՝ ապրիլի 20-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հերթական մահն է գրանցվել՝ ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Այս տարվա 9-րդ մահվան դեպքը՝ 5-րդ ինքնասպանությունը:
Պետական մարմինների պատասխանատվության տակ հայտնված մարդկանց համար փաստորեն այդ «պատասխանատվությունը» կյանքի գին է ունենում։
Ուզում եմ կրկնել, այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, և իշխանությունները չեն կարողանում դրանք հաղթահարել, ունակ չեն կամ միգուցե չեն էլ ուզում»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)